հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հիշելը պարտադիր է. Հռոմի պապը՝ Հոլոքոստի մասին

Հիշելը պարտադիր է. Հռոմի պապը՝ Հոլոքոստի մասին

Հռոմի Պապը կոչ է արել երբեք չմոռանալ Հոլոքոստի ողբերգության մասին: «Եթե կորցնենք մեր հիշողությունը, կոչնչացնենք ապագան: Թող աննկարագրելի դաժան Հոլոքստը, որի մասին մարդկությունը տեղեկացավ 75 տարի առաջ, կանգնելու, լռելու և հիշելու կոչ լինի: Սա մեզ է անհրաժեշտ, որպեսզի անտարբեր չդառնանք»,- Հոլոքստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առիթվ  իր թվիթերյան էջում գրել է նա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Վատիկանում նախօրեին ավանդական կիրակնօրյա ժամերգության ընթացքում Ֆրանցիսկոսը կոչ է արել հավատացյալներին աղոթել և հիշել Հոլոքոստի զոհերին` Օսվենցիմի նացիստական մահվան ճամբարի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ:

Հովվապետն ասել է. «Այս ահռելի ողբերգության, այս վայրագությունների դեմ անտարբերությունն անընդունելի է, և հիշելը պարտադիր է ... Ամեն մեկն իր սրտում պետք է ասի. «Այլևս երբեք, այլևս երբեք»:

Հիշեցնենք, որ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը ամեն տարի նշվում է հունվարի 27-ին: 1945 թ. հենց այս օրն են Կարմիր բանակի զորքերն ազատագրել Օսվենցին: Հիշատակի միջազգային օր ստեղծելու որոշումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 2005 թ. նոյեմբերի 1-ին: Այս նախաձեռնության հեղինակներն են եղել Իսրայելը, Կանադան, Ավստրալիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Միացյալ Նահանգները, ավելի քան 90 երկրներ հանդես են եկել որպես համահեղինակներ:

  • Կիսվել: