շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հինգերորդ ահաբեկիչը ձերբակալվել է, նրան այս պահին վիրահատում են (լուսանկար)

Հինգերորդ ահաբեկիչը ձերբակալվել է, նրան այս պահին վիրահատում են (լուսանկար)

Ահաբեկիչներից մեկը՝ Տաջիկստանի քաղաքացի 19-ամյա Մուհամմադսոբիր Ֆայզովը, ձերբակալության ժամանակ հրազենային վնասվածք է ստացել, սակայն ողջ է մնացել և այժմ հիվանդանոցում է։ Այս մասին հայտում են ԶԼՄ-ները՝ անդրադառնալով նախօրեին Մոսկվայի Կրոկուս Սիթի Հոլ համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացնողների ձերբակալություններին:

Հաղորդվում է, որ սա հինգերորդ ահաբեկիչն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ 4 ահաբեկիչների, որոնք անմիջականորեն մասնակցել են ՛՛Կրոկուս Սիթի Հոլում՛՛՛ տեղի ունեցած ահաբեկչությանը:

  • Կիսվել: