չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ՀՀ-ում Սիրիայի դեսպանատան դրոշը փոխվել է

ՀՀ-ում Սիրիայի դեսպանատան դրոշը փոխվել է

Հայաստանում Սիրիայի դեսպանատունը փոխել է դրոշը։

Այժմ այնտեղ ծածանվում է նոր կառավարության դրոշը՝ կանաչ, սպիտակ և սև գույներով։ Նոր դրոշի վրա փոխվել է նաև աստղերի թիվը՝ 2-ից դարձել է 3։

Հիշեցնենք, որ օրերս Սիրիայում իշխանափոխություն տեղի ունեցավ. Բաշար Ասադը հեռացել է Մոսկվա։

Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ վերցրին մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտան Դամասկոս, Սիրիայի կառավարական զորքերը ստիպված եղան նահանջել այնտեղից։

  • Կիսվել: