շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շրջադարձային պահ է, հույսի նշան․Իտալիայի փոխվարչապետ

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շրջադարձային պահ է, հույսի նշան․Իտալիայի փոխվարչապետ

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինիի գրառումը.

«Գրեթե 40 տարվա զինված հակամարտությունից հետո, ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը պատմական շրջադարձային պահ է և հույսի նշան։ Երբ դիվանագիտությունը փոխարինում է զենքին, դա միշտ հիանալի նորություն է։

Թող այս քայլը նաև լավ նախանշան լինի աշխարհի այլ պատերազմական գոտիների համար, հատկապես օգոստոսի 15-ին Ալյասկայում Թրամփի և Պուտինի միջև կայանալիք հանդիպման նախօրեին։

Այսօր, ավելի քան երբևէ, բոլորի հանձնառությունը պետք է լինի մեկ ուղղությամբ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»։

  • Կիսվել: