չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
«Հեզբոլլահը» հայտարարել է, որ Բեյրութի վրա հարձակումն անպատասխան չի մնա

«Հեզբոլլահը» հայտարարել է, որ Բեյրութի վրա հարձակումն անպատասխան չի մնա

Իսրայելի հարձակումը Բեյրութի վրա անպատասխան չի մնա, հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան։

«Այն, ինչ երեկ տեղի ունեցավ անպատասխան և անպատիժ չի մնա»,- ասել է նա՝ ելույթ ունենալով իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցին։

«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը նաև երեքշաբթի օրը տեղի ունեցած հարձակումը որակել է որպես «լուրջ հանցագործություն»:

Հիշեցնենք, որ երեկ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է ՀԱՄԱՍ-ի գրասենյակի վրա Հարավային Բեյրութում, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել: Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ սպանվել է ՀԱՄԱՍ-ի փոխնախագահ Սալեհ ալ Արուրին։

Նրա, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու այլ հրամանատարների մահը հաստատել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։

  • Կիսվել: