«Հեզբոլլահը» հարվածել է Իսրայելին․ կան վիրավորներ
«Հեզբոլլահը» հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսին: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է «Հեզբոլլահի» հարվածների հետևանքով։ Նրանցից երկուսը թեթև վնասվածքներ են ստացել պայթյունի ալիքից։
Հաղորդվում է նաև, որ Իսրայելի պաշտպանության բանակն էլ ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում։


