«Հեզբոլլահ»-ն առաջին անգամ հրթիռ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ
Չորեքշաբթի առավոտյան լիբանանյան «Հեզբոլլահ»-ը բալիստիկ հրթիռ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ՝ պատմության մեջ առաջին անգամ հասնելով քաղաքի տարածք, «Ֆրանս-պրեսս» գործակալությանը հայտնել է իսրայելական բանակի ներկայացուցիչը։ Զոհեր և տուժածներ չկան։
«Հեզբոլլահը» հայտնել է, որ իր թիրախը եղել է իսրայելական հետախուզական «Մոսադ» գործակալության շտաբը, որը գտնվում է Թել Ավիվի մոտ:
ՑԱՀԱԼ-ի տվյալներով՝ իսրայելական կործանիչները չորեքշաբթի առավոտյան որսացել են նաև Սիրիայից Իսրայել թռչող անօդաչու թռչող սարք։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է, որ զինվորականները կշարունակեն գործողությունները «Հեզբոլլահ»-ի դեմ և զգուշացրել, որ խմբավորումը Լիբանանը տանում « դեպի անդունդ»:
«Մեր պատերազմը ձեզ հետ չէ, մեր պատերազմը «Հեզբոլլահ»-ի հետ է»,- ասել է նա լիբանանցի քաղաքացիներին ուղղված տեսաուղերձում։