կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավարը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով

«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավարը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով

«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնել է Al Arabiya:

Իր հերթին Reuters-ը, վկայակոչելով Լիբանանի անվտանգության ուժերի երեք աղբյուրի, գրել է, որ «Հեզբոլլահի» ենթադրյալ ապագա առաջնորդ Հաշեմ Սաֆիեդինի հետ կապը կորել է Իսրայելի՝ ուրբաթ օրվա հարվածներից հետո:

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ Սաֆիեդինը, որին շատերը համարում են սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի իրավահաջորդը, անհասանելի է ուրբաթ օրը տեղի ունեցած հարվածից ի վեր:

Նշվում է, որ Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական ավիահարվածները փրկարարներին խանգարել են որոնումներ իրականացնել այն վայրում, որտեղ, ենթադրաբար, սպանվել է Սաֆիեդինը:

 

  • Կիսվել: