շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հետաքննություն է ընթանում՝ պարզելու, թե ով է Իրանից Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրաման տվել. Օքթայ

Հետաքննություն է ընթանում՝ պարզելու, թե ով է Իրանից Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրաման տվել. Օքթայ

Հետաքննություն է ընթանում՝ պարզելու, թե ով է Իրանից Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրաման տվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք հաճախ ենք  այս հարցը քննարկում Ադրբեջանի հետ: Իրանից Ադրբեջան և Թուրքիա հրթիռներ արձակելը երբեք չպետք է տեղի ունենար, քանի որ այդ պետություններն առավել վճռականորեն են հայտարարում այս պատերազմի անիմաստության մասին: Լրջորեն ուսումնասիրվում է նաև սադրանքի վարկածը, քանի որ Իրանը ոչ մի օգուտ չի ստացել այս երկու երկրի վրա հարձակումներից։ Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է, որ դրանք Իրանը չի իրականացրել»:

Օքթայը կարևորել է հրթիռներ արձակելու հրաման տվողների ինքնությունը բացահայտելը: «Պարզ է, որ հրթիռն արձակվել է Իրանի տարածքից, և հնարավոր է, որ կոճակը սեղմողը եղել է իրանցի։ Սակայն գլխավորը պարզելն է, թե ում հրահանգով է դա արվել»,-ասել է նա:

  • Կիսվել: