Հեռու չէ ժամանակը, երբ գարշահոտ Եվրոպան մեզ կվճարի մաքուր օդի համար. Լուկաշենկո
Հեռու չէ ժամանակը, երբ Եվրոպան կվճարի Բելառուսին՝ երկրում պահպանված անտառներից և ճահիճներից եկող մաքուր, թարմ օդի համար: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է Белта-ն։
Նա, մասնավորապես, նշել է. «Կգա ժամանակ, երբ այս գարշահոտ Եվրոպան մեզ կվճարի Աստծո տվածը պահպանելու համար, որովհետև թթվածինը գալիս է ճահիճներից և անտառներից, ծառերից։ Եվրոպան սա չունի։ Բայց մենք ունենք։ Եվ քամին այս բարիքը տանում է այնտեղ, և նրանք մեր շնորհիվ շնչում են թարմ, լավ օդ։ Դրա համար պետք է վճարեն: Վճարելու փոխարեն նրանք սկսում են մեզ խեղդել պատժամիջոցներով։ Սա կանցնի։ Արդեն անցնում է։ Կարծում եմ՝ հեռու չէ ժամանակը, երբ նրանք մեզ կվճարեն դրա համար»:


