շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները. մանրամասներ

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները. մանրամասներ

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ռուսաստանի նարտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է իրանական ԻՌՆԱ-ն:

Նշվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները և Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքները։

Արաղչին վերահաստատել է Թեհրանի անսասան վճռականությունը՝ պաշտպանելու իր ազգային անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ երկրի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ուղղված սպառնալիքները «բացահայտ նշան են ռազմական հանցագործության և ցեղասպանության»։ Նա նաև ընդգծել է, որ նման գործողությունների դեպքում Իրանի պատասխանը կլինի «արագ և վճռական»։

  • Կիսվել: