շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀԴԲ-ն խուզարկել Է Կոնգրեսի ադրբեջանական խմբի համանախագահի տունը

ՀԴԲ-ն խուզարկել Է Կոնգրեսի ադրբեջանական խմբի համանախագահի տունը

Ադրբեջանին վերաբերող դաշնային լայն հետաքննության շրջանակներում ԱՄՆ ՀԴԲ-ն խուզարկել Է դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելիարի տունը և նախընտրական գրասենյակը Լարեդոյում, Տեխասի նահանգ:

Կուելյարը, որը ներկայացնում է Տեխասի 28-րդ ընտրական շրջանը ամերիկա-մեքսիկական սահմանի երկայնքով, Կոնգրեսում է 2005 թվականից ի վեր:

Վերջին տարիներին նա եղել է Կոնգրեսի ադրբեջանական խմբի համանախագահ եւ բազմիցս հանդիպել է Ադրբեջանի պաշտոնատար անձանց, այդ թվում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հետ:

Վերջին մեկ տարվա ընթացքում Կուելյարը բազմիցս քննադատել է Բայդենի վարչակազմի սահմանային քաղաքականությունը ։

Խուզարկություն է կատարվել նաեւ մի քանի ամերիկացի գործարարների տներում:

  • Կիսվել: