ՀԴԲ-ն հրապարակել է Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողի առաջին լուսանկարը
ՀԴԲ-ն հրապարակել է Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողի առաջին լուսանկարը, տեղեկացնում է Bild-ը:
Նշվում է, որ լուսանկարում պատկերված է Յուտայի 22-ամյա բնակիչ Թայլեր Ռոբինսոնը, որը, ենթադրաբար, կրակել և սպանել է ակտիվիստին Յուտայի համալսարանում ելույթի ժամանակ:
Յուտայի նահանգապետ Սփենսեր Քոքսն այսօր ելույթ է ունեցել և ասել, որ ենթադրյալ մարդասպան Թայլեր Ռոբինսոնը համալսարանում Քըրքի ելույթին մասնակցելուց կարճ ժամանակ առաջ հարազատներին ասել է, որ բլոգերը «լի է ատելությամբ»։
Իշխանությունները պնդում են, որ կրակոցի ժամանակ օգտագործված հրացանի փամփուշտի վրա փորագրված էր «Հեյ, ֆաշիստ, բռնիր» գրառումը։
Իր հերթին New York Times գրել է, որ Ռոբինսոնը ձերբակալվել է Յուտա նահանգի Սենտ Ջորջ քաղաքում՝ Զայոն ազգային պուրակի մոտ, քոլեջի տարածքից մոտ 250 մղոն հարավ-արևմուտք, որտեղ կրակել էին Քըրքի վրա: Ռոբինսոնը, ըստ տեղեկությունների, իր ընտանիքին խոստովանել է, որ ինքն է Քըրքին սպանել:


