շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ամերիկացի ակտիվիստ Չարլի Քըրքը մահացե՞լ է

Ամերիկացի ակտիվիստ Չարլի Քըրքը մահացե՞լ է

Ամերիկացի ակտիվիստ Չարլի Քըրքը մահացել է։ Նրան կրակել էին Յուտայի ​​Վելիի համալսարանում անցկացվող միջոցառման ժամանակ։ Շտապօգնության բժիշկները անմիջապես ժամանել են դեպքի վայր, սակայն չեն կարողացել փրկել Քըրքին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ում ելույթի ժամանակ կրակել են քաղաքական գործիչ, հայտնի ակտիվիստ և հանրապետական ​​կուսակցության կողմնակից Չարլի Քըրքին։

Քըրքին կրակել է դիպուկահարը։ Նա պարանոցի վնասվածք ունի, վնասվել է զարկերակը։ 

Նախնական տվյալներով՝ դիպուկահարը, որն ԱՄՆ-ում ելույթի ժամանակ կրակել է քաղաքական գործիչ Չարլի Քըրքի վրա, ձերբակալվել է:

՛՛Մենք բոլորս պետք է աղոթենք Չարլի Քըրքի համար, ում վրա կրակել են։ Աստված պահապան նրան՛՛,-ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քեշ Պատելը հայտարարել է, որ գերատեսչությունն ուշադիր հետևում է Չարլի Քըրքի վրա կրակոցի միջադեպին:

Տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ ամերիկացի պահպանողական Չարլի Քըրքի դեմ մահափորձ են կատարել Յուտայի համալսարանում ելույթի ժամանակ։ 

Քըրքը Թրամփի կողմնակիցն է։ Նա պարբերաբար հանդես է գալիս ԱՄՆ դեմոկրատական կուսակցության կողմնակիցների դեմ։

Թարմացում. Չարլի Քըրքի մահվան մասին լուրերը հերքվում են։ Ամերիկացի լրագրող Գլեն Բեքը հայտնել է, որ քաղաքական գործիչ Չարլի Քըրքի վիճակը կայունացել է։

 

  • Կիսվել: