հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀԴԲ-ն բացառել է ԱՄՆ-Կանադայի սահմանին տեղի ունեցած պայթյունի դեպքով ահաբեկչության վարկածը

ՀԴԲ-ն բացառել է ԱՄՆ-Կանադայի սահմանին տեղի ունեցած պայթյունի դեպքով ահաբեկչության վարկածը

ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով երկու մարդ է զոհվել, որևէ կապ չունի ահաբեկչության հետ. Նիագարա Ֆոլսի ոստիկանությունը դեպքը քննում է, որ ճանապարհատրանսպորտային միջադեպ, քանի որ որևէ պայթուցիկ չի հայտնաբերել: Այս մասին nbcnews.com-ի փոխանցմամբ, հայտնել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն:

Միջադեպը տեղի է ունեցել Նիագարայի ջրվեջի վրայով անցնող կամրջի վրա, ինչից հետո այն փակվել է։ Սպիտակ տունն ուշադիր հետևում է զարգացումներին, իսկ ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ կապի մեջ է կանադացի գործընկերների հետ:

«Դեպքի վայրի զննույթամբ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել, և ահաբեկչության հետ կապված որևէ կապ չի հայտնաբերվել», - ասվում է Բուֆալոյի ՀԴԲ-ի հայտարարության մեջ:

 

Ավելի վաղ հաղոևրդվել էր, որ կամրջի վրա պայթած մեքենան ականապատ է եղել, և դեպքը դիտարկվում է որպես ահաբեկչություն։ Մեքենան ԱՄՆ-ից դեպի Կանադա էր գնում։

  • Կիսվել: