ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայտնի է Թրամփի իմփիչմենթի հարցով քվեարկության օրը

Հայտնի է Թրամփի իմփիչմենթի հարցով քվեարկության օրը

Միացյալ Նահնագների Սենատը նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով քվեարկել է գործին նոր վկաներ չներգրավելու օգտին:

Նոր վկաներ հրավիրելու նախաձեռնությունը պատկանում էր դեմոկրատներին, սակայն առաջարկին դեմ է քվեարկել 51 սենատոր:

Դեմոկրատները գործընթացի ամբողջ ընթացքում նշում էին, որ նոր վկաների կանչելու հնարավորությունը մերժելը ցույց է տալիս իրենց գործընկերների` ճշմարտությունը պարզելու հարցում անտարբերությունը:

Այս քվեարկությունից հետո հաջորդ քայլը արդեն գլխավոր դատավճիռն է: Այն նշանակվել է փետրվարի 5-ին:

Սա ԱՄՆ պատմության մեջ 3-րդ անգամ է, երբ երկրի նախագահը պետք է կանգնի դատարանի առաջ իմփիչմենթի գործով: Միացյալ նահանգների նախագահը մեղադրվում է իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մեջ:

  • Կիսվել: