երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտնի է Քուվեյթի նոր էմիրի անունը

Հայտնի է Քուվեյթի նոր էմիրի անունը

 Քուվեյթի կառավարությունը նոր էմիր է հռչակել  83-ամյա թագաժառանգ Միշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահին՝ նրա ավագ եղբոր՝ Նաուաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահի մահից հետո:

Այս մասին հայտնել է Քուվեյթի պետական ​​հեռուստատեսությունը:

«Նախարարների խորհուրդը թագաժառանգ արքայազն Միշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահին էմիր է հռչակել»,-ասված է ուղերձում, որն ընթերցվել է հեռուստատեսությամբ։

Ավելի վաղ Էմիրի գրասենյակային գործերի նախարար Մուհամեդ Աբդուլլահ ալ-Մուբարաք ալ-Սաբահը հայտնել էր, որ 86 տարեկան հասակում մահացել է էմիր Նաուաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը, ով գահին էր 2020 թվականի սեպտեմբերից։

  • Կիսվել: