շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայտնի է Պուտինի ու Էրդողանի հանդիպման օրը

Հայտնի է Պուտինի ու Էրդողանի հանդիպման օրը

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը կհանդիպեն մարտի 5-ին կամ 6-ին, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է Գազետա.ռու-ն:

Չավուշօղլուն նշել է, որ Իդլիբում իրավիճակի հարցը կարող է լուծվել միայն պետությունների ղեկավարների հանդիպման արդյունքում։

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ  Սիրիայի կառավարության ուժերը կրակել են Իդլիբում գտնվող թուրքական զորքերի ուղղությամբ, ինչի արդյունքում 33 թուրք զինվոր է սպանվել, ավելի քան 30-ը վիրավորվել են:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից պարզաբանել է, որ սիրիական զորքերը Իդլիբի գոտում կրակել են Բեհուն բնակավայրում գտնվող ահաբեկիչների ուղղությամբ:

  • Կիսվել: