չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայտնի է՝ ովքեր են արժանացել այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակին

Հայտնի է՝ ովքեր են արժանացել այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակին

Ուկրաինայի և Ռուսաստանի իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպես նաև Բելառուսից իրավապաշտպանն արժանացել են այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի, գրում է dw.com-ը:

Իրավապաշտպան բելառուս Ալես Բիալյացկին, ռուսական «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը և «Քաղաքացիական ազատությունների կենտրոն» ուկրաինական իրավապաշտպան կազմակերպությունն այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի են արժանացել:

Այդ մասին ուրբաթ հայտարարել է Օսլոյում գտնվող Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն: Ասվում է, որ մրցանակը շնորհվել է «հարևան երկրներում՝ Բելառուսում, Ռուսաստանում և Ուկրաինայում, մարդու իրավունքների, ժողովրդավարության և խաղաղ գոյակցության երեք ականավոր պաշտպաններին»:

  • Կիսվել: