կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայտնի է՝ ի՛նչ են քննարկել Ֆիդանն ու Լավրովը

Հայտնի է՝ ի՛նչ են քննարկել Ֆիդանն ու Լավրովը

Բրազիլիայում G20 արտգործնախարարների հանդիպման շրջանակում կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, գրում է ermenihaber.am-ը:

Հանդիպմանը քննարկվել են առաջիկա ժամանակահատվածում նախատեսված բարձր մակարդակի այցերն, ինչպես նաև երկկողմ ու տարածաշրջանային զարգացումները։

Ֆիդանը հույս է հայտնել, որ ուկրաինական պատերազմում դիվանագիտական ​​լուծում կգտնվի բոլոր կողմերի մասնակցությամբ, և որ Թուրքիան աջակցում է տարածաշրջանային կայունության ու բարգավաճման պահպանմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։

Կողմերը քննարկել են նաև Գազայում տիրող հումանիտար ծանր իրավիճակը և ձեռնարկվելիք քայլերը։

 

  • Կիսվել: