երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայտնի է Բելգիայում շվեդ երկրպագուներին սպանողի ինքնությունը. նա փախստական է (տեսանյութ)

Հայտնի է Բելգիայում շվեդ երկրպագուներին սպանողի ինքնությունը. նա փախստական է (տեսանյութ)

Հոկտեմբերի 16-ի երեկոյան Բրյուսելի կենտրոնում Եվրո-2024-ի ընտրական փուլի Բելգիա-Շվեդիա խաղից առաջ (1:1, ընդմիջմանը դադարեցված) շվեդ երկրպագուների վրա կրակ բացած տղամարդու ինքնությունը պարզվել է, հայտնում է La Derniere Heure-ը։

Հարձակվողի անունը Լասուեդ Աբդեսլամ է, նա ծագումով թունիսցի է։ Ըստ աղբյուրի՝ նա ապաստան հայցող է, ունի մի քանի տեսակի զենք։

Հարձակվողը հանդես է գալիս Սլայեմ Սլումա մականունով և տեսանյութ է տարածել, որտեղ նա բացատրել է՝ վրեժ է լուծել՝ սպանելով շվեդական մարզաշապիկներով երեք մարդու։ Հարձակվողը հայտարարել է նաև, որ կապ ունի Իսլամիստական ահաբեկչական խմբավորման հետ:

Հաղորդվում է, որ նեոնային բաճկոնով մարդասպանը դեռ ազատության մեջ է:

Զգուշացման մակարդակը բարձրացվել է մինչև 4-րդ աստիճան՝ առավելագույնը, ինչը նշանակում է, որ առկա է լուրջ և անմիջական վտանգ։

  • Կիսվել: