հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայտնի է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման օրը

Հայտնի է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման օրը

Ռուսաստանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 18-ին Մոսկվայում ծրագրվում է Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների հանդիպում անցկացնել։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումն արտահերթ է՝ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ, սպասվում է, որ այն կկայանա դեկտեմբերի 18-ին Մոսկվայում՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի նախաձեռնությամբ»,-ասել է նա՝ Մինսկում ԱՊՀ գործադիր կոմիտեում ընթացող Համագործակցության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստի մեկնարկից առաջ։

Հիեցնենք՝ դեռևս հստակ չէ՝ արդյո՞ք ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը կմասնակցի ոչ պաշտոնական, արտահերթ նիստին:

  • Կիսվել: