հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթն անպայման կանցկացվի. Մատվիենկո

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթն անպայման կանցկացվի. Մատվիենկո

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթն անպայման տեղի կունենա, որի անցկացման ամսաթիվն առաջիկայում կորոշի երկրի ղեկավարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Մատվիենկոն, մասնավորապես, ասել է. «Կարող եմ հստակ ասել և վստահեցնել բոլորին, որ Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթն անպայման տեղի կունենա այս տարի: Եվ այն շքեղ կլինի, ինչպես նաև մասշտաբային և կհամապատասխանի Կարմիր բանակի, մեր ժողովրդի, ԽՍՀՄ խողովուրդների սխրագործությանը և ֆաշիզմի դեմ հաղթանակին: Ինչ վերաբերում է ամսաթվին, այն կախված կլինի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի զարգացումներից»:

Նա նաև նշել է, որ ամսաթվի մասին որոշումը երկրի ղեկավարությունը կկայացնի առաջիկա օրերին: Նա նշել է, որ անկախ շքերթի անցկացման ամսաթվից, մայիսի 9-ը յուրաքանչյուրի տանը կնշվի որպես ընտանեկան տոն:

Ինչ վերաբերում է«Անմահ գունդ» միջազգային ակցիային՝ Մատվիենկոն հայտնել է, որ հաշվի առնելով վիրուսով պայմանավորված իրավիճակը՝ կարելի է միջոցառումն անցկացնել առցանց ռեժիմով:

  • Կիսվել: