չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին լիբանանահայությունը վերահաստատեց պահանջատիրական իր խոսքը

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին լիբանանահայությունը վերահաստատեց պահանջատիրական իր խոսքը

Հովանավորությամբ եւ նախագահությամբ Արամ Ա. կաթողիկոսի եւ կազմակերպությամբ հայ քաղաքական երեք կուսակցութիւնների` Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցության եւ Ռամկավար ազատական կուսակցության, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության կենտրոնատեղիում` Անթիլիասի մայրավանքում, ապրիլի 23-ին, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-ամյակի ոգեկոչումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ պաշտոնական կայքից։

Հաւաքին բացման խօսքը արտասանեց ՀԵՀՈՄ-ի ատենապետ Սէրուժ Խանճիհանեան, որ յատկապէս լուսարձակի տակ առաւ միասնական աշխատանքի կարեւորութիւնը` կարենալ իրագործելու ազգային վերածնունդն ու զարթօնքը, շարունակելու ապրիլ հայօրէն եւ հայկական արժէքներուն հաւատարիմ: Հայոց ցեղասպանութեան յաջորդած փուլի զանազան մարտահրաւէրներուն եւ պայքարներուն մասին խօսելով` Խանճիհանեան ըսաւ, որ այսօրուան հայուն իսկական պայքարը ա՛լ աւելի մեծ պայքար մըն է, որովհետեւ պայքար է յուսահատութեան դէմ, պայքար` մեր շրջանակին մէջ արթնցնելու ազգային ոգին ու գիտակցութիւնը, վերջ դնելու տիրող անտարբերութեան, անգամ մը եւս ոտքի կանգնելու եւ յաղթահարելու այս թշնամին, պայքար` նախքան հողերու միացման` մենք միանալու: Իր խօսքը եզրափակելով` ան ըսաւ, թէ հոս հասանք, որովհետեւ մոռցանք մեծ զոհողութեամբ ու նահատակութեամբ ձեռք բերուած նուաճումներն ու յաղթանակները, բայց եւ այնպէս ապրիլ ամիսը մեզի կը պարտադրէ ապրիլ հեռանկարով մը. «Ապրինք ազատ, անկախ ու միացեալ Հայաստանի հեռանկարով, թերեւս ոչ մենք, ոչ ալ մեր զաւակներն ու թոռները տեսնեն ազատ ու միացեալ Հայաստան մը, բայց պիտի գայ սերունդ մը, որ իր նախնիներու տարած յարատեւ պայքարը ամբողջացնելով` պիտի ապրի ազատ, անկախ ու միացեալ Հայաստանի սուրբ հողին վրայ»:

  • Կիսվել: