ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայիթիի նախագահի այրին ամուսնու սպանությունից հետո առաջին հայտարարությունն է արել

Հայիթիի նախագահի այրին ամուսնու սպանությունից հետո առաջին հայտարարությունն է արել

Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի այրին՝ Մարտին Մոիզը, առաջին հայտարարությունն է արել ամուսնու սպանությունից հետո, որում հաստատել է, որ իր ամուսնուն սպանել են վարձկանները, հաղորդում է Haiti24-ը՝ վկայակոչելով այն ձայնագրությունը, որն իր թվիթերյան էջում տեղադրել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:

՛՛Վարձկանները սպանել են նախագահին, մյուս վարձկանները ցանկանում են կործանել նրա երազանքը և երկրի տեսլականը՛՛,-մեջբերում է պորտալը Մարտին Մոիզին:

Ինչպես նշել է նախագահի այրին՝ նրան սպանել են այն բանի համար, որ նա փորձել է մի շարք նախագծեր իրականացնել Հայիթիում, մասնավորապես՝ հանրաքվե, ինչպես նաև՝ ընտրություններ կազմակերպել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու հրազենային վնասվածքներ է ստացել հուլիսի 7-ի գիշերը նրա նստավայրի վրա հարձակման հետևանքով: Նրա կինը ՝ Մարտին Մոիզը, ծանր վիճակում՝ որովայնի և ձեռքերի վնասվածքներով տեղափոխվել է Մայամիում բուժման։

Հայիթիի իշխանությունները հայտնել են նախագահի սպանությանը մասնակցության մեջ կասկածվողների ձերբակալության մասին։ Հայիթիի քվեարկության և միջկուսակցական հարաբերությունների հարցերով նախարարը հայտնել է, որ Մոիզին սպանած վարձկանների ջոկատը բաղկացած է եղել 26 հոգուց:

Հայիթիի սենատը Ժոզեֆ Լամբերին ընտրել է երկրի ժամանակավոր նախագահ։

 

  • Կիսվել: