երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Հայաստանը պետք է կատարի իր խոստումները. Թուրքիայի պաշտպանության նախարար

Հայաստանը պետք է կատարի իր խոստումները. Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մամուլ ասուլիսի ժամանակ հայտնել է․

«Հայաստանի կողմից իր խոստումների կատարումը և մասնավորապես Զանգեզուրի միջանցքի բացումը՝ հստակ  արդյունքի վրա հիմնված բանակցությունների շարունակությունը, կայունության հաստատման միակ ճանապարհն է»։

Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ 44-օրյա պատերազմից հետո ստորագրվել է զինադադարի պայմանագիր, Հայաստանը չի կատարել անհրաժեշտ պայմանները.

«Մենք ուշադրությամբ հետևում ենք կողմերի (Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ) հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում առաջիկա օրերին։

Ինչպես միշտ, մենք աջակցում ենք մեր եղբայրական Ադրբեջանին՝ առաջնորդվելով «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգով։

  • Կիսվել: