հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխանցի ականապատ տարածքների քարտեզները. Չավուշօղլու

Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխանցի ականապատ տարածքների քարտեզները. Չավուշօղլու

Հայաստանը պետք է հնարավորինս շուտ Ադրբեջանին փոխանցի ԼՂ-ում 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվի վերահսկողությանն անցած ականապատ տարածքների բոլոր քարտեզները։ Ինչպես հայտնում է Regnum-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Հայաստանը պետք է ամենակարճ ժամկետներում Ադրբեջանին փոխանցի ականապատ տարածքների բոլոր քարտեզները, չէ՞ որ այդ տարածքները պետք է մաքրվեն ականներից»,- ասել է նա:

Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանին կօգնի վերականգնել այն տարածքների ենթակառուցվածքները, որ տուժել են պատերազմի ընթացքում:

  • Կիսվել: