երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՄՆ-ն պետք է զենք տրամադրի Հայաստանին. Բրեդ Շերման

ԱՄՆ-ն պետք է զենք տրամադրի Հայաստանին. Բրեդ Շերման

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը X-ի իր հարթակում կիսվել է ԼՂ-ի բնակչության բռնի տեղահանման մասին պատմող The Gardian-ի ««Ադրբեջանը հողի քաղցած է». հայերը վախենում են, որ երկիրը կձգտի ավելի շատ տարածքներ գրավել»» վերտառությամբ հոդվածով, որին կից գրել է.

«Հիմա մենք պետք է զինենք Հայաստանը համապատասխան պաշտպանական զենքով՝ ներխուժումը կանխելու համար: Անիմաստ է ասել, որ Ուկրաինան չպետք է տարածք կորցնի զինված ագրեսիայի արդյունքում, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ ազգային շահերի մեջ չի մտնում։

Մենք պետք է ավելի շատ զինեինք Ուկրաինան մինչև 2014 թվականի ներխուժումը, ինչպես ես կոչ էի անում տասը տարի առաջ»:»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: