շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Հայաստանի և Ուրուգվայի սերտ համագործակցությունը հիմք է հանդիսանում ապագա ձեռքբերումների համար․ ԱԳՆ

Հայաստանի և Ուրուգվայի սերտ համագործակցությունը հիմք է հանդիսանում ապագա ձեռքբերումների համար․ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Անկախության օրվա կապակցությամբ:

«Մեր ամենաջերմ շնորհավորանքներն ենք հղում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ժողովրդին և կառավարությանը իրենց Ազգային տոնի կապակցությամբ։ Մեր ժողովուրդների ամուր բարեկամությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունը հիմք են հանդիսանում ապագա ձեռքբերումների և առաջընթացի համար»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի գրառման մեջ։

  • Կիսվել: