չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ուկրաինայի համար «խաղաղության ծրագիրը» չի կարող գոյություն ունենալ՝ առանց հաշվի առնելու չորս նոր մարզերի մուտքը Ռուսաստանի կազմ

Ուկրաինայի համար «խաղաղության ծրագիրը» չի կարող գոյություն ունենալ՝ առանց հաշվի առնելու չորս նոր մարզերի մուտքը Ռուսաստանի կազմ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի համար «խաղաղության ծրագիրը» չի կարող գոյություն ունենալ՝ առանց հաշվի առնելու չորս նոր մարզերի մուտքը Ռուսաստանի կազմ, գրում է Russia Today-ը:

«Չի կարող լինել Ուկրաինայի «խաղաղության ծրագիր», որը հաշվի չառնի այսօրվա իրողությունները՝ Ռուսաստանի տարածքները, Ռուսաստանին միացած չորս նոր մարզը», - ընդգծել է Պեսկովը։

Ըստ նրա՝ ոչ մի ծրագիր, որը հաշվի չի առնի այս իրողությունները, չի կարող հավակնել խաղաղ կոչվելուն:

Դեկտեմբերի 26-ին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը ցանկանում է մինչև փետրվարի վերջ խաղաղության գագաթնաժողով անցկացնել ՄԱԿ-ում։

Հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքներ Դոնեցկի և Լուգանսկի, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունելու մասին։ 

  • Կիսվել: