հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցման ապահովումը շարունակում է մեծ նշանակություն ունենալ Բլինկենի համար. Պետդեպ

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցման ապահովումը շարունակում է մեծ նշանակություն ունենալ Բլինկենի համար. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հարավային Կովասին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցման ապահովումը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, շարունակում է մեծ նշանակություն ունենալ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի համար: 

Նա հիշեցրել է, որ Բլինկենը մի քանի շաբաթ առաջ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հնարավորություն է ունեցել հանդիպել այս երկրների ղեկավարների հետ։ 

Մեկնաբանելով Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդակա, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի այցերը Երևան և Բաքու՝ Պետքարտուղարության ներկայացուցիչն  ասել է հետևյալը. «Մենք շարունակում ենք խորապես ներգրավված մնալ այդ հարցում: Այդ հարցումպարոն Բոնոն շարունակում է ներգրավված մնալ՝ այս գերատեսչությունում մյուսների հետ միասին: Բայց ես պարզապես չունեմ առաջարկելու հատուկ թարմացումներ (տարածաշրջան նրա այցի վերաբերյալ- Tert.am)»,- ասել է Պատելը:

Հիշեցնենք, որ Բոնոն ապրիլի 14-ից տարածաշրջանում էր: Ապրիլի 20-ին նրան ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը, Լաչինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և այլ հարցեր:

  • Կիսվել: