հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայ դատի հանձնախումբը հանդիպումներ է ունեցել Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության հետ

Հայ դատի հանձնախումբը հանդիպումներ է ունեցել Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության հետ

Հայ դատի հանձնախումբը հանդիպումներ է ունեցել Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլիվերի հետ.

«Գանատայի Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչները երկու տարբեր առիթներով Մոնթրէալի մէջ հանդիպումներ ունեցան Գանատայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցութեան ղեկավար՝ Փիէռ Փոլիէվրի ու անոր խորհրդականներուն հետ։

Զոյգ հանդիպումներու ընթացքին, յանձնախումբի ներկայացուցիչները, համայնքային այլ ներկայացուցիչներու հետ միասնաբար, Գանատայի խորհրդարանի ընդդիմադիր կուսակցութեան ղեկավարին հետ արծարծեցին գանատահայութիւնը յուզող շարք մը հարցեր, որոնց կարգին Արցախի ու արցախահայութեան իրավիճակը եւ Գանատա-Հայաստան երկկողմ յարաբերութիւնները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: