շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 36 մարդ

Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 36 մարդ

Առնվազն 36 մարդ է զոհվել Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով, հայտնում է նահանգի շրջանային գրասենյակը։ Այրվել է Մաուի կղզում գտնվող հայտնի զբոսաշրջային Լահայնա քաղաքի մեծ մասը, գրում է Daily Mail-ը։

Անտառային հրդեհները սկսվել են չոր եղանակի պատճառով, իրավիճակը վատանում է ուժեղ քամու պատճառով: Փրկարարական և որոնողական ծառայություններն աշխատում են շուրջօրյա։

Նախնական տվյալներով՝ կրակը վնասել են ավելի քան 270 շինություն, տարհանվել է շուրջ 2,1 հազար մարդ։

  • Կիսվել: