հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի

Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի

Հավայան Մաուի կղզում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նահանգապետ Ջոշ Գրինը։

Մաուի կղզում բռնկված անտառային հրդեհը դարձել է ԱՄՆ-ում ամենամահաբեր անտառային հրդեհը վերջին ավելի քան մեկ դարում, ասել է նահանգապետը: Ընդ որում, պետք է սպասել, որ զոհերի թիվը կշարունակի աճել։

«Մենք կցանկանայինք, որ մարդիկ պատրաստ լինեն դրան»,- Գրինի խոսքերն է մեջբերում NBC-ն։ Ավելի վաղ հաղորդվում էր 80 զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ ավերվել է ավելի քան 2,2 հազար շինություն։

  • Կիսվել: