շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 67-ի

Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 67-ի

ԱՄՆ Հավայի նահանգի Մաուի կղզում ավերիչ անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 67-ի, Interfax–ի փոխանցմամբ՝ հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Մաուիի արևմտյան ափին գտնվող ամբողջությամբ ավերված Լահայնա զբոսաշրջային քաղաքում հրդեհը դեռ չի հաջողվում մարել։

«Մենք երբեք նման բան չենք տեսել Հավայան կղզիներում, կարծում եմ, որ դա ամենավատ աղետն է, որը երբևէ տեղի է ունեցել երկրում», - The Hill-ին ասել է Մաուի շրջանի խորհրդի փոխնախագահ Յուկի Լեյ Սուգիմուրան:

Նա խոստովանել է, որ իշխանությունները տեղեկություն չունեն անհայտ կորածների թվի մասին։

  • Կիսվել: