չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հատուկ գործողության սկզբից ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 2100 օբյեկտ. Կոնաշենկով

Հատուկ գործողության սկզբից ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 2100 օբյեկտ. Կոնաշենկով

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ հատուկ գործողության սկզբից ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 2100 օբյեկտ է ոչնչացրել: Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում:

Կոնաշենկովը նշել է, որ շաբաթ օրը ՌԴ զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին։ Նրա խոսքով՝ միայն այօր ոչնչացվել են հինգ ռադիոտեղորոշիչ կայաններ եւ երկու ՛՛Բուկ M-1՛՛ զենիթահրթիռային համակարգեր՛՛:

՛՛Ընդհանուր առմամբ գործողության ընթացքում խոցվել է ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի 2119 օբյեկտ։ Դրանց թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի 74 կառավարման կետեր եւ կապի կենտրոններ, 108 ՛՛Ս-300՛՛, ՛՛Բուկ M-1՛՛ եւ ՛՛Օսա՛՛ զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաեւ 68 ռադիոլոկացիոն կայաններ՛՛,-ասել է Կոնաշենկովը:

Նա նաեւ հայտնել է, որ ոչնչացվել է ՛՛69 ինքնաթիռ ցամաքում եւ 21 ինքնաթիռ օդում, 748 տանկ եւ այլ զրահատեխնիկա, համազարկայաին 76 հրթիռային համակարգ, 274 դաշտային հրետանի եւ ականանետ, 532 միավոր հատուկ ռազմական մեքենա, ինչպես նաեւ՝ 59 ԱԹՍ՛՛:

 

 

  • Կիսվել: