շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Հասանովը անթույլատրելի է համարել պետական ու ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակումը սոցցանցում

Հասանովը անթույլատրելի է համարել պետական ու ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակումը սոցցանցում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր կայացած խորհրդակցությանը անդրադարձել է ադրբեջանական զինուժում կարգապահության պահպանման խնդրին և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին՝ հայտարարելով, որ անհրաժեշտ է կրթադաստիարակչական աշխատանքներ տանել՝ տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Հասանովը, մասնավորապես, ասել է, որ անթույլատրելի է ծառայողական ինֆորմացիայի, պետական ու ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակումն ու տարածումը սոցցանցում։ Նա հանձնարարել է խիստ միջոցներ ձեռնարկել նմանատիպ արարքներ կատարողների նկատմամբ։

 
 
 
 
 

 

  • Կիսվել: