կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հասան Ռոհանին շնորհավորել է էբրահիմ Ռայիսիին Իրանի նախագահական ընտրություններում հաղթելու առթիվ

Հասան Ռոհանին շնորհավորել է էբրահիմ Ռայիսիին Իրանի նախագահական ընտրություններում հաղթելու առթիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդիպել է նախագահի պաշտոնում իր փաստացի հետնորդ էբրահիմ Ռայիսիի հետ՝ շնորհավորելով նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է պետության գործող նախագահի մամուլի քարտուղար Ալիռեզա Մոյեզին:

Հունիսի 18-ին Իրանում նախագահական ընտրություններ են տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝առաջատարը Իրանի դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսին է, որն այս պահին հավաքել է ձայների ավելի քան 62 տոկոսը ՝ 17,8 միլիոն ձայն: Ավելի վաղ, Ռայիսիի բոլոր մրցակիցները ճանաչել էին նրա հաղթանակը։

  • Կիսվել: