շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հարվածային անօդաչու է ընկել Զապորոժիեի ԱԷԿ-ին շատ մոտ

Հարվածային անօդաչու է ընկել Զապորոժիեի ԱԷԿ-ին շատ մոտ

Լեհաստանի արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքը, որը պատկանում էր Ուկրաինային, ընկել է Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանին շատ մոտ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ ԶՈւ-ի ԱԷԿ-ի անվտանգությունն ապահովող ստորաբաժանման հրամանատարին։

«Ուկրաինական վարչակարգը նախաձեռնել է Լեհաստանի արտադրության անօդաչուով ատոմային էլեկտրակայանը գրոհելու հերթական փորձը՝ չնայած կայանում ԱԷՄԳ-ի աշխատակիցների ներկայությանը։ Սարքի քաշը կազմել է ավելի քան երկու կիլոգրամ։ Անօդաչուի բեկորների դիրքը կարող է վկայել այն մասին, որ գրոհի նպատակը ԶԱԷԿ-ի ենթակառուցվածքն էր»,- ասել է զինվորականը։

Նա ավելացրել է, որ անօդաչուի ընկնելու պատճառները պարզում են մասնագետները։

  • Կիսվել: