Հարրիսն ասել է, որ չի շարունակի Բայդենի նախագահական կուրսը, եթե հաղթի ընտրություններում
ԱՄՆ փոխնախագահ և Դեմոկրատական կուսակցությունից բարձրագույն պաշտոնի թեկնածու Քամալա Հարիսը հայտարարել է, որ նոյեմբերին ընտրություններում հաղթելու դեպքում ինքը չի շարունակի Ջո Բայդենի նախագահական կուրսը։
«Իմ նախագահությունը չի լինի Ջո Բայդենի նախագահության շարունակությունը, և ինչպես ցանկացած այլ նախագահ, ով սկսում է իր պաշտոնավարումը, ես կբերեմ իմ կյանքն ու մասնագիտական փորձը և նոր գաղափարները», - ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում:
Հարրիսը բացատրել է, որ «իր կարիերայի մեծ մասը Վաշինգտոնում չի եղել», ի տարբերություն Բայդենի։ Փոխնախագահը նաև պնդել է, որ ներկայացնում է «առաջնորդների նոր սերունդ»: