Հարմար պայմանների դեպքում Իրանը կքննարկի ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու հնարավորությունը. Ռեզա Արեֆ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու հնարավորությունը, եթե դրա համար հարմար պայմաններ ստեղծվեն: Այս մասին Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը, տեղեկացնում է ISNA-ն։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ԱՄՆ-ին հայտարարել ենք վստահության ամրապնդման պատրաստակամության մասին. նրանք առժամանակ հապաղելով՝ հիմա պատրաստ են բանակցել հավասարակշռված պայմաններով։ Եթե պայմանները հարմար լինեն, հնարավոր կլինի ուղիղ բանակցություններ վարել»։
Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ արդեն անցկացրել են անուղղակի բանակցությունների հինգ փուլ։ Վեցերորդ փուլը նախատեսված էր հունիսի 15-ին, սակայն չկայացավ Թեհրանի և Իսրայելի միջև ռազմական հակամարտության պատճառով:
Ռազմական գործողություններ սկսելու առիթ դարձան գաղտնի ռազմամիջուկային ծրագիր մշակելու վերաբերյալ Իրանի հասցեին մեղադրանքները։ Հակամարտության ընթացքում հարվածների գլխավոր թիրախ էին դարձել իրանական միջուկային օբյեկտները։ Սկզբում դրանց ավիահարվածներ հասցրեց իսրայելական բանակը, ապա միացավ ԱՄՆ-ն։


