շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Հարգում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը․ Ալիևը շնորհավորել է Զելենսկուն

Հարգում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը․ Ալիևը շնորհավորել է Զելենսկուն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, գրում է minval.az-ը:

Ալիևը նշել է, որ առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով և սկզբունքներով, ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ Ադրբեջանը հարգում է պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

«Մենք կշարունակենք օգնություն ցուցաբերել ուկրաինացի ժողովրդին հումանիտար հարցերում»,- հավելել է Ալիևը։

  • Կիսվել: