հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչը կայցելի Վրաստան

Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչը կայցելի Վրաստան

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կորոմինան առաջին անգամ Վրաստան կայցելի հոկտեմբերի 19-20-ը: Այս մասին ուրբաթ հայտնել են Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից, փոխանցում է ТАСС-ը:

Վրաստանի խորհրդարանի Եվրոպայի հետ ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոչորիշվիլին և նրա առաջին տեղակալ Լևան Կարումիձեն Բրյուսել կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 15-ին հանդիպել են  Խավիեր Կոլոմինայի հետ:

Կոլոմինան պաշտոնը ստանձնել է այս տարվա սեպտեմբերին՝ փոխարինելով Ջեյմս Ապատուրային:

  • Կիսվել: