շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հարավային Կորեայում ավանդական զանգվածային հարսանիքն անցկացվել է բժշկական դիմակներով (տեսանյութ)

Հարավային Կորեայում ավանդական զանգվածային հարսանիքն անցկացվել է բժշկական դիմակներով (տեսանյութ)

Հարավային Կորեայում տեղի է ունեցել ավանդական զանգվածային հարսանիք՝ չնայած կորոնավիրուսի տարածման սպառնալիքին, տեղեկացնում է Associated Press-ը:

Նշվում է, որ ամուսնացել է միանգամից 6000 զույգ: Արարողությանը ներկա է եղել 18 հազար հյուր՝ ամբողջ աշխարհից:

Բոլոր նորապսակները «Միավորման եկեղեցու» հետևորդներ են: Հարսանիքի կազմակերպիչներն ասել են, որ ոչ մի զույգ չի հետաձգել ուղևորությունը կորոնավիրուսի պատճառով, սակայն բազմաթիվ փեսացուներ և հարսներ, որպես նախազգուշական միջոց, բժշկական դիմակներով են եղել:

Վերջին տեղեկություններով՝ Հարավային Կորեայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 24 դեպք:

  • Կիսվել: