Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել է, իսկ գործող նախագահը կասկածվում է պետական դավաճանության մեջ
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը կասկածվում է պետական դավաճանության մեջ, տեղեկացնում է Yonhap-ը։
Մեղադրող կողմի ներկայացուցիչ Պակ Սե Հենը, որը գլխավորում է հատուկ քննչական խումբը, որը հետաքննում է Յունի կողմից անցած շաբաթ ռազմական դրություն մտցնելու փաստը, հայտարարել է. «Բազմաթիվ բողոքներ են ներկայացվել, և այժմ հետաքննություն է իրականացվում ընթացակարգի համաձայն»:
Ըստ Պակի, դատախազությունը հետաքննում է Յունի դեմ դավաճանության և իշխանության չարաշահման մեղադրանքները:
Yonhap-ը հայտնում է նաև, որ դատախազությունը կիրակի օրը ձերբակալել է Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հենին՝ ենթադրյալ պետական դավաճանության հետաքննության շրջանակներում՝ անցյալ շաբաթ նախագահ Յուն Սուկ Յոլի կողմից ռազմական դրության հայտարարումից հետո:
Հաղորդվում է, որ հենց Կիմ Յոն Հենն է առաջարկել երկրի նախագահին ռազմական դրություն մտցնել, որն այդ մասին հայտարարել էր երեքշաբթի ուշ երեկոյան՝ երկրի ընդդիմության կողմից վերահսկվող խորհրդարանի հետ սրվող քաղաքական փակուղու ֆոնին:
Նախագահը չեղյալ էր հայտարարեց հրամանը խորհրդարանում այն չեղարկելու օգտին քվեարկելուց վեց ժամ անց: Կիմը հրաժարական էր ներկայացրել, իսկ Յունն ընդունել էր այն հինգշաբթի օրը։
Ենթադրվում է, որ դատախազությունը ձերբակալել է Կիմին՝ հաշվի առնելով նրա դեմ մեղադրանքների լրջությունը և մտավախությունը, որ պաշտպանության նախկին ղեկավարը կարող է ոչնչացնել ապացույցները:
Հատուկ հետաքննությունների վարչությունը նախատեսում է Կիմի ձերբակալման պաշտոնական օրդեր պահանջել նրա ձերբակալությունից հետո 48 ժամվա ընթացքում։ Եթե դատախազները չդիմեն կամ դատարանը մերժի այն, Կիմն անմիջապես ազատ կարձակվի: