ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Հարավային Կորեան հերքում է Փհենյան ԱԹՍ ուղարկելու մասին լուրերը

Հարավային Կորեան հերքում է Փհենյան ԱԹՍ ուղարկելու մասին լուրերը

Կորեայի Հանրապետությունն անօդաչու թռչող սարքեր չի ուղարկել Փհենյան՝ թռուցիկներ տարածելու համար, հայտնել է Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն, տեղեկացնում է Yonhap-ը:

«Բանակն անօդաչու թռչող սարքեր չի ուղարկել Հյուսիս»,- ասված է Կոմիտեի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ ԿԺԴՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Կորեայի Հանրապետությունը հոկտեմբերի 3-ին, 9-ին և 10-ին անօդաչու սարքերի միջոցով քարոզչական նյութեր է տարածել։

  • Կիսվել: