երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հարավաֆրիկյան Հանրապետությունում հանքահորի վերելակի ընկնելու հետևանքով կա 11 զոհ

Հարավաֆրիկյան Հանրապետությունում հանքահորի վերելակի ընկնելու հետևանքով կա 11 զոհ

Հարավաֆրիկյան Հանրապետության Ռյուստենբուրգ քաղաքում հանքահորի առնվազն 11 աշխատող է զոհվել վերելակի ընկնելու հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Citizen պարբերականը։

Եվս մի քանի մարդ լուրջ վնասվածքներ են ստացել։

Հանքահորը շահագործող ընկերությունը հայտնել է, որ «մալուխը խափանվել է, ինչի հետևանքով աշխատողներին տեղափոխող վանդակն ընկել է»։

Բժիշկներն ու փրկարարները օգնություն են ցույց տալիս տուժածներին:

  • Կիսվել: