երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահին ազատ են արձակել բանտից՝ պատճառաբանելով կալանավայրերի գերծանրաբեռնվածությունը

Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահին ազատ են արձակել բանտից՝ պատճառաբանելով կալանավայրերի գերծանրաբեռնվածությունը

Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Ջեյքոբ Զուման ազատ է արձակվել բանտից։ Պատճառը, ըստ պաշտոնյաների, կալանավայրերի գերծանրաբեռնվածությունն է, գրում է BBC-ն։

Զուման դատապարտվել էր 15 ամսվա՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:

Արդարադատության նախարար Ռոնալդ Լամոլան ասել է, որ Զուման պատիժը կրելուց ազատվել է բանտերի գերբեռնվածության պատճառով։ Նա ընդգրկվել է հասարակության համար ցածր վտանգավորության աստիճան ունեցող հանցագործներին ազատ արձակելու ծրագրում։ Այս ծրագիրը մեկնարկել է ապրիլին՝ գերբեռնված բանտերից ազատվելու նպատակով. այս ընթացքում, ըստ իշխանությունների, ծրագրի միջոցով ազատ է արձակվել 9 հազար մարդ։

Ռոնալդ Լամոլան ընդգծել է, որ որոշումը կայացվել է բանտի ղեկավարության կողմից՝ առանց քաղաքական միջամտության, և որ Զուման որևէ արտոնությունից չի օգտվել։

Բանտերի դեպարտամենտի ներկայացուցիչը BBC-ին ասել է, որ Հարավային Աֆրիկայի բանտարկյալների թիվը այժմ 47%-ով գերազանցում է թույլատրելի շեմը:

  • Կիսվել: