շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՀԱՊԿ ուժերի ուղարկումը Դոնեցկ և Լուգանսկ բացառվում է․ Ղազախստանի ԱԳ նախարար

ՀԱՊԿ ուժերի ուղարկումը Դոնեցկ և Լուգանսկ բացառվում է․ Ղազախստանի ԱԳ նախարար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերի ուղարկումն ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ բացառվում է։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդին։

«Ո՛չ, դա անհնար է, քանի որ ՀԱՊԿ կանոնադրությունը խստորեն սահմանափակում է ռազմական ու խաղաղարար ուժերի կիրառումը։ Նրանք կարող են օգտագործվել միայն ՀԱՊԿ տարածքում»,- ասել է Թլեուբերդին լրագրողների հետ զրույցում։

Ղազախ պաշտոնյայի խոսքով՝ ՄԱԿ-ն ունի իր խաղաղապահ ուժերը, հետևաբար՝ «այդ հարցը գործնական հարթության վրա չէ»։

  • Կիսվել: