հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀԱՊԿ-ն ու ԿԽՄԿ-ն կընդլայնեն երկխոսությունը հումանիտար խնդիրների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ

ՀԱՊԿ-ն ու ԿԽՄԿ-ն կընդլայնեն երկխոսությունը հումանիտար խնդիրների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ

Դեկտեմբերի 7-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բարձրաստիճան ներկայացուցիչների VII համակարգող հանդիպումը, տեղեկացնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ համակարգող հանդիպման օրակարգում ներառված էին հումանիտար նոր մարտահրավերների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում գիտելիքների տարածման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, ներառյալ ԿԽՄԿ ներկայացուցիչների մասնակցությունը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի զինվորականների մասնագիտական ​​և աշխատանքային պատրաստման համակարգում և ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների համատեղ վարժանքների անցկացմանը։

Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ԿԽՄԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև առաջիկայում և ապագայում համագործակցության զարգացման, ինչպես նաև ՀԱՊԿ-ի և ԿԽՄԿ-ի կողմից կազմակերպվող միջոցառումներին` կողմերի մասնակցության պրակտիկայի շարունակման շուրջ, այդ թվում՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների ներգրավումը ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների համատեղ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման գործում։

Միջոցառման կարևոր արդյունքն էր ՀԱՊԿ-ի և ԿԽՄԿ-ի փոխգործակցության մեխանիզմի կատարելագործման փոխադարձ հետաքրքրության հաստատումը զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող ՄՄԴ-ի դրույթներին համապատասխանության հարցերում: Նշանակվել են կոնկրետ քայլեր` հումանիտար խնդիրների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկխոսության հետագա ընդլայնման և խորացման ուղղությամբ։

Կողմերը պայմանավորվել են հաջորդ Համակարգող հանդիպումն անցկացնել 2025 թվականին Ժնևում։

  • Կիսվել: